01.12.2019 22:28

«Լեսթեր Սիթին» հաղթեց, «Մանչեսթեր Յունայթեդը» միավորներ կորցրեց (տեսանյութ)

«Լեսթեր Սիթին» հաղթեց, «Մանչեսթեր Յունայթեդը» միավորներ կորցրեց (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Լեսթեր Սիթին» տանը մրցեց Լիվերպուլի «Էվերտոնի» հետ եւ առավելության հասավ ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ՝ 2։1։

«Մանչեսթեր Յունայթեդը» սեփական խաղադաշտում չկարողացավ առավելության հասնել «Աստոն Վիլայի» նկատմամբ՝ 2։2։

«Լեսթեր Սիթին» 32 միավորով երկրորդ տեղում է եւ 8 միավոր հետ է առաջատար «Լիվերպուլից»։ Երրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթին» ունի 29 միավոր։ «Մանչեսթեր Յունայթեդը» 18 միավորով 9-րդ տեղում է։

Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր

«Լեսթեր Սիթի» - «Էվերտոն»՝ 2։1 

Ջեյմի Վարդի, 68, Կելեչի Իհեանաչո, 90+4 - Ռիշարլիսոն, 23

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Աստոն Վիլա»՝ 2։2 

Թոմ Հիթոն, 42, ինքնագոլ, Վիկտոր Լինդելյոֆ, 64 - Ջեք Գրիլիշ, 11, Թայրոն Մինգս, 66