02.12.2019 09:00

Սիմեոնե. Գրիզմանի ցուցանիշներն ամեն ինչ ասում են նրա մասին

Սիմեոնե. Գրիզմանի ցուցանիշներն ամեն ինչ ասում են նրա մասին

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանի մասին:

«Գրիզմանը հրաշալի ֆուտբոլիստ է: Նրա ցուցանիշներն ամեն ինչ ասում են նրա մասին: Չեմ ցանկանում մեկնաբանել նրա մրցելույթները, քանի որ նա այլ թիմի ֆուտբոլիստ է»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Անտոնի Գրիզմանն «Ատլետիկոյից» «Բարսելոնա» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Հավելենք, որ ֆրանսիացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: