02.12.2019 09:30

Մոուրինյո. «Տոտենհեմի» երկրպագուների սերը ստանալու համար պետք է շատ աշխատենք

Մոուրինյո. «Տոտենհեմի» երկրպագուների սերը ստանալու համար պետք է շատ աշխատենք

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է անգլիական ակումբի երկրպագուների կողմից ստացած վերաբերմունքի մասին:

«Ակումբի երկրպագուներից չեմ պահանջում, որ ինձ սիրեն: Այդ սիրուն և հարգանքին արժանանալու համար մենք պետք է շատ աշխատենք և լավ արդյունքներ գրանցենք:

Կարծում եմ՝ «Տոտենհեմի» երկրպագուները տեսնում են՝ ինչպիսի ծանր աշխատանք ենք կատարում թիմում»,- պորտուգալացի մասնագետի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Նշենք, որ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ «Տոտենհեմը» 3 հանդիպում է անցկացրել և 3 հաղթանակ է տարել: