02.12.2019 10:28

«Միլան»․ «Չենք բանակցում Իբրահիմովիչի հետ»

«Միլան»․ «Չենք բանակցում Իբրահիմովիչի հետ»

«Միլանի» մարզական տնօրեն Ֆրեդերիկ Մասարան հերքել է այն տեղեկությունը, թե թիմը համաձայնության է եկել Զլատան Իբրահիմովիչի հետ։

«Իբրահիմովիչից նորություն հայտնել չեմ կարող, քանի որ մենք բանակցություններ չենք վարում նրա հետ։ Նա հիմա մտածում է իր ապագայի մասին, սակայն ավելին ասել չեմ կարող»,- Football Italia-ն փոխանցում է Մասարայի խոսքը։

Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որտեղ ասվում էր, որ «Միլանը» պատրաստվում է Զլատանի ձեռքբերման մասին պաշտոնական հաղորդում տալ դեկտեմբերի 15-ի