02.12.2019 11:00

«Ոսկե գնդակի» արդյունքները ներկայացնող լուսանկար է հայտնվել համացանցում

«Ոսկե գնդակի» արդյունքները ներկայացնող լուսանկար է հայտնվել համացանցում

Ինչպես հայտնի է, վաղը Փարիզի «Շատլե» թատրոնում տեղի կունենա «Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությունը։ Մրցանակի համար պայքարում է 30 թեկնածու։ Ամենահավանական թեկնածուների թվում են Լիոնել Մեսին, Վիրջիլ վան Դեյկը, Կրիշտիանու Ռոնալդուն և Մոհամեդ Սալահը։

Սոցիալական ցանցերից մեկում այսօր անանուն աղբյուրից լուսանկար է տարածվել, որտեղ երևում են «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքները։

Համաձայն տեղեկության՝ «Ոսկե գնդակին» արժանանալու է Լիոնել Մեսին։ Երկրորդը լինելու է Վան Դեյկը, երրորդը՝ Սալահը, իսկ Ռոնալդուն միայն չորրորդն է։