02.12.2019 11:25

«Գուանչժոու Էվերգրանդը» Ֆաբիո Կանավարոյի գլխավորությամբ դարձավ Չինաստանի Սուպերլիգայի հաղթող

«Գուանչժոու Էվերգրանդը» Ֆաբիո Կանավարոյի գլխավորությամբ դարձավ Չինաստանի Սուպերլիգայի հաղթող

Չինաստանի Սուպերլիգայի եզրափակիչ՝ 30-րդ տուրում «Գուանչժոու Էվերգրանդը» 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Շանհայ Շենհուայի» դարպասն ու դարձել մրցաշարի չեմպիոն։

Մրցաշրջանում թիմը վաստակել է 72 միավոր՝ տոնելով 23 հաղթանակ, 3 հանդիպում ավարտելով ոչ-ոքի, կրելով 4 պարտություն։ Երկրորդ հորիզոնականն զբաղեցրած «Բեյցզին Գոանին» «Գուանչժոու Էվերգրանդին» զիջեց 2 միավոր։

Հիշեցնենք, որ չինական ակումբը գլխավորում է իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Ֆաբիո Կանավարոն։ Նա թիմը գլխավորել է նաև 2014-15 մրցաշրջանում, որից հետո հեռացել է։ Կանավարոյի վերադարձը «Գուանչժոու Էվերգրանդ» եղել է 2017 թվականին։