02.12.2019 12:00

Արթուր Դավթյանը՝ Վորոնինի գավաթի հաղթող

Արթուր Դավթյանը՝ Վորոնինի գավաթի հաղթող

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձել է Ռուսաստանի Պենզա քաղաքում տեղի ունեցած կրկնակի օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի գավաթի 26-րդ խաղարկության հաղթող՝ հաղորդում է ՀԱՕԿ-ը։

Բազմամարտում հայ մարմնամարզիկը հաղթել է 84,45 միավորով: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը գրավել է 10-րդ տեղը:
Թիմային պայքարում Հայաստանի հավաքականը գրավել է երկրորդ տեղը՝ հետ մնալով Ռուսաստանից:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մրցաշարը սպասարկող մրցավարների թվում էր: Մրցաշարում հանդես են եկել 100-ից ավելի մարմնամարզիկներ 14 երկրներից: