02.12.2019 13:00

Պաշտոնական․ Ուոթֆորդը հեռացրեց Կիկե Սանչես Ֆլորեսին

Պաշտոնական․ Ուոթֆորդը հեռացրեց Կիկե Սանչես Ֆլորեսին

«Ուոթֆորդը» հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սանչես Ֆլորեսին հեռացնելու մասին։

Իսպանացի մասնագետը 2015-2016 թվականների ընթացքում աշխատել էր «Ուոթֆորդում»։ Մոտ երեք ամիս առաջ Սանչես Ֆլորեսը դարձյալ գլխավորեց «Ուոթֆորդը», սակայն այս անգամ պաշտոնավարումը շատ կարճ տևեց։ 

Անգլիայի Պրեմիեր լիգայի 14 տուրերից հետո «Ուոթֆորդը» վաստակած 8 միավորով վերջին հորիզոոնականում է։ 14 տուրում նրանք 1 հաղթանակ են տարել, 8 պարտություն կրել և 5 անգամ ոչ-ոքի են խաղացել։