02.12.2019 08:36

«Աթլետիկո» - «Բարսելոնա»՝ 0։1.Մեսսի գոլը հաղթական էր (տեսանյութ)

«Աթլետիկո» - «Բարսելոնա»՝ 0։1.Մեսսի գոլը հաղթական էր (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի կենտրոնական խաղում չեմպիոն «Բարսելոնան» Մադրիդում մրցեց «Ատլետիկոյի» հետ։

Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։ Միակ գոլը վերջնամասում խփեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։ Գոլային փոխանցումը կատարեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը։

«Բարսելոնան» 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալը»։ «Աթլետիկոն» 6-րդն է՝ 25 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Աթլետիկո» - «Բարսելոնա»՝ 0։1 

Լիոնել Մեսսի, 86