02.12.2019 13:28

Կլիմայի փոփոխության վերաբերյալ համաժողովը Մադրիդում

Կլիմայի փոփոխության վերաբերյալ համաժողովը Մադրիդում

Մադրիդում մեկնարկում է կլիմայի փոփոխության խնդիրների վերաբերյալ ամենամյա համաժողովը:

Համաժողովը նախատեսված էր անցկացնել Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում, սակայն այնտեղ շարունակվող զանգվածային ցույցերի պատճառով որոշվել է այն տեղափոխել Իսպանիա: Չիլին, այնուամենայնիվ, մնում է համաժողովի նախագահողը:

 Extinction Rebellion («Ապստամբություն ընդդեմ ոչնչացման») շարժումը բողոքի ցույցեր է նախաձեռնել Իսպանիայի մայրաքաղաքում: Երկուշաբթի մայրերը նորածիններին կրծքով կերակրելու են Մադրիդի փողոցներում՝ ընդգելու համար, որ հենց հաջորդ սերունդն է  վճարելու նրանց սխալների համար, ովքեր այսօր իշխանության ղեկին են:

Փոխանցում է BBC-ն: