Ահաբեկչություն Լոնդոնյան կամրջի վրա

Անցյալ ուրբաթ Լոնդոնյան կամրջի վրա տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն, որի արդյունքում զոհվել է երկու հոգի:
Սասքիա Ջոնսը և Ջեք Մերիթը Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ էին և աշխատում էին «Սովորում ենք միասին» ծրագիր շրջանակներում, որի նպատակն է նախկին կալանավորներին օգնել վերականգնվել և ինտեգրվել հասարակությանը:
Նման մարդկանցից մեկն էլ, որին օգնել են ինտեգրվել, եղել է Ուսման Խանը, որը ահաբեկչական գործողություն նախապատրաստելու մեղադրանքով դատապարտված է եղել 16 տարի ազատազրկման և բանտից դուրս է եկել ժամկետից շուտ, կրելով պատժի կեսը՝ ութ տարի, ու ահաբեկչական հարձակում է գործել:
Բրիտանիայում շատերն են հարց տալիս՝ ինչու և ինչպես է 2012 թ. ահաբեկչական գործողություն նախապատրաստելու համար դատապարտված անձը ազատ արձակվել ժամկետից շուտ:
Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ շտապ կարգով վերանայում է ժամկետից շուտ ազատ արձակելու պայմանները այն անձանց համար, ովքեր կալանքի են դատապարտվել ահաբեկչության հետ կապ ունեցող հոդվածներով: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ահաբեկչության հոդվածով դատապարտվել և ժամկետից շուտ ազատ է արձակվել 74 մարդ:
Փոխանցում է BBC-ն: