02.12.2019 12:05

Կիևում պատգամավորի նկատմամբ մահափորձի արդյունքում երեխա է սպանվել

Կիևում պատգամավորի նկատմամբ մահափորձի արդյունքում երեխա է սպանվել

Երեկ երեկոյան Կիևի կենտրոնում անհայտ անձը կրակ է բացել Range Rover ավտոմեքենայի ուղղությամբ, որում եղել է մի տղամարդ՝ երեխայի հետ միասին:  Ստացված վերքերից երեխան մահացել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հաղորդել են, որ մեքենայի ղեկին եղել է Կիևի մարզխորհրդի պատգամավոր Վյաչեսլավ Սոբոլևը: Իրավապահ մարմինների տեղեկություններով՝ մարդասպանի թիրախը եղել է Սոբոլևը, սակայն փամփուշտը կպել է նրա երեքամյա որդուն: Երեխան մահացել է հիվանդանոցի ճանապարհին, շտապօգնության մեքենայում:

Վյաչեսլավ Սոբոլևը բազմիցս տեղեկացրել է իր և իր ընտանիքի հասցեին ստացվող սպառնալիքների մասին: Հետաքննությունը շարունակվում է, գիշերվա ընթացքում ոստիկանական հատուկ գործողություն է կատարվել հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ:

Փոխանցում է euronews-ը: