02.12.2019 14:21

Զելենսկի. Ուկրաինան չի ուզում ԱՄՆ-ի վրա մուրացկանի տպավորություն գործել

Զելենսկի. Ուկրաինան չի ուզում ԱՄՆ-ի վրա մուրացկանի տպավորություն գործել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հավաստիացրել է, որ իր ամերիկացի պաշտոնակցի՝ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի որդու գործունեության հետաքննության հարցը կախման մեջ չի դրվել Կիևին տրամադրվող ռազմական օգնության արգելափակումը վերացնելուց:

Այդ մասին Զելենսկին հայտարարել է գերմանական Der Spiegel ամսագրին և եվրոպական այլ պարբերականների տված հարցազրույցում:

«Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ես չեմ ուզում, որ մենք մուրացիկի տպավորություն թողնենք: Ես ընդհանրապես ԱՄՆ նախագահ Թրամփի հետ չեմ խոսել «ես քեզ այսինչ բանն եմ տալիս, դու ինձ՝ այնինչ բանը» սկզբունքով»,- հավաստիացրել է Զելենսկին:

Փոխանցում է tass.ru-ն: