02.12.2019 14:35

ԱԱԾ-ն ու ոստիկանությունը քաղաքական չե՞ն դառնա

ԱԱԾ-ն ու ոստիկանությունը քաղաքական չե՞ն դառնա

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստում քննարկվել է ԱԱԾ-ն ու ոստիկանությունը քաղաքական կառույցներ դարձնելու հարցը:

Նախագծի համաձայն՝ այդ կառույցների ղեկավար կարող են դառնալ նաև 25 տարեկան մարդիկ և այն պահանջներով, ինչ նախարարների դեպքում է:

Իշխող ուժը առաջին ընթերցմամբ կողմ էր քվեարկել, սակայն այսօր, Հանրային հեռուստաընկերության փոխանցմամբ, նիստում դեմ քվեարկեց ամբողջ փաթեթին: 

Նախագծով առաջարկվում էր ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից և դրանք համարել քաղաքական՝ այդ աշխատատեղերում նշանակվող անձանց համար ևս սահմանելով պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները: