Հոնկոնգ. Բողոքի և երախտագիտության ցույցեր

Կիրակի օրը հերթական բողոքի երթն է տեղի ունեցել Հոնկոնգում:
Հազարավոր ցուցարարների շարքերում եղել են բազմաթիվ սևազգեստ ու դիմակավոր երիտասարդներ: Երթը համաձայնեցված է եղել իշխանությունների հետ:
Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մի խումբ ցուցարարների դեմ, որոնք, իրավապահների խոսքով՝ «շեղվել են պայմանավորված երթուղուց և հրաժարվել են ետ դառնալ՝ այդպիսով անկարգություններ հրահրելով»: Մի քանի հոգի ձերբակալվել են:
Նույն օրը Հոնկոնգի ուրիշ շրջաններում երկու այլ հանրահավաք է տեղի ունեցել: Գործարար կենտրոնում հավաքվել է մի քանի հարյուր մարդ, որոնք փորձել են ուշադրություն հրավիրել ցույցերը ցրելիս արցունքաբեր գազ կիրառելու վրա և պահանջել են հետաքննել ոստիկանության կողմից արցունքաբեր գազ կիրառելու դեպքերը:
Ցուցարարների մյուս խումբը ցուցապաստառներով և ամերիկյան դրոշներով ուղղվել է ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսության շենքի մոտ, որպեսզի երախտագիտություն հայտնի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած օրինագծի համար, որով պատժամիջոցներ են սահմանվում հոնկոնգցի և չինացի պաշտոնյաների նկատմամբ՝ նրանց կողմից մարդու իրավունքների խախտման կապակցությամբ: Թե արդյոք այդպիսի խախտումներ եղել են՝ որոշելու է Վաշինգտոնը:
Չինաստանը դա անվանել է միջամտություն երկրի և նրա վարչական շրջանի ներքին գործերին:
Փոխանցում է euronews-ը: