02.12.2019 15:36

Ալբանիան օգնության կարիք ունի

Ալբանիան օգնության կարիք ունի

Ալբանիայում ավարտվել են փրկարար-որոնողական աշխատանքները:

6,4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է 50 մարդ, հարյուրավորները տուժել են:

Երկրի վարչապետ Էդի Ռաման տեղեկացրել է, որ Դուրես քաղաքում ավերվել է առնվազն 900 շենք, մայրաքաղաք Տիրանայում՝ 1465-ը:

Դուրեսի քաղաքապետը հրաժարական է ներկայացրել: Ալբանացիներին զայրացրել է նրա հայտարարությունը զոհերի թվի մասին. Վալբոնա Սակոն հայտարարել է, թե ուրախ է, որ զոհվել է ընդամենը 50 մարդ:

Ալբանիայի իշխանությունները դիմել են միջազգային հանրությանը՝ երկիրը վերականգնելու հարցում օգնության խնդրանքով: Վարչապետը նշել է, որ խոսքն ինչպես ֆինանսական, այնպես էլ փորձագիտական օգնության մասին է:

Փոխանցում է euronews-ը: