02.12.2019 16:04

Ադրբեջանի խորհրդարանն սկսել է օրենսդիր մարմնի լուծարման հարցի քննարկումը

Ադրբեջանի խորհրդարանն սկսել է օրենսդիր մարմնի լուծարման հարցի քննարկումը

Ադրբեջանի միլի մեջլիսը (խորհրդարան) երկուշաբթի լիագումար նիստում սկսել է խորհրդարանը լուծարելու հարցով նախագահին դիմելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու հարցի քննարկումը, հաղորդում է ТАСС-ի թղթակիցը:

«Երկրի կյանքի բոլոր ոլորտներում արմատական բարեփախումները պահանջում են օրենսդիր իշխանության գործունեության կատարելագործում և խորհրդարանի նորացում»,- հայտարարել է խոսնակ Օկտայ Ասադովը:

Միլի մեջլիսն արձակելու նախաձեռնությամբ նոյեմբերի 28-ին հանդես են եկել իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության պատգամավորները, որոնք խորհրդարանական մեծամասնություն են կազմում: Նրանք դա մեկնաբանել են պետության ղեկավարի բարեփոխումների կուրսին աջակցելու և խորհրդարանի երիտասարդացման անհրաժեշտությամբ:

Փոխանցում է tass.ru-ն: