Իրաքում ցուցարարները հասել են իրենց նպատակին՝ վարչապետը հրաժարական է տվել

Կիրակի օրը Իրաքի խորհրդարանն ընդունել է վարչապետ Ադիլ Աբդուլ-Մահդիի հիրաժարականը:
Երկու օր դրանից առաջ Աբդուլ-Մահդին հայտարարել էր, որ գրեթե երկու ամիս չդադարող զանգվածային հակակառավարական ցույցերի պատճառով կլքի պաշտոնը:
«Ես խորհրդարանին պաշտոնապես դիմում կներկայացնեմ վարչապետի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ, այնպես որ խորհրդարանը կարող է քննարկել նոր թեկնածություններ այդ պաշտոնի համար»,- ասվում էր նրա ուղերձում:
Առայժմ պարզ չէ, թե ով է փոխարինելու Աբդուլ-Մահդիին վարչապետի պաշտոնում: Խորհրդարանի խոսնակը հաղորդել է, որ դիմել են երկրի նախագահ Բարհամ Սալեհին՝ կառավարության նոր ղեկավար նշանակելու խնդրանքով:
Անցյալ հինգշաբթին բողոքի ցույցերի մեկնարկից ի վեր ամենաարյունալի օրն էր. Բաղդադում, Նաջաֆում և Նասիրիայում անվտանգության ուժերի կողմից սպանվել է առնվազն 40 մարդ: Amnesty International-ն այդ օրը անվանել է «արյունալի բաղնիք»: Իրաքում կատարվող դեպքերի առիթով մտահոգություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերեշը: Կիրակի օրը Հռոմի պապը միացել է նրանց, ովքեր հանդես են եկել անվտանգության ուժերի կողմից ցուցարարների հանդեպ բռնությունների դատապարմամբ:
Փոխանցում է BBC-ն: