02.12.2019 17:32

Ճապոնիան 146 մլն դոլարով կղզի է գնել ԱՄՆ-ի զորավարժությունների համար

Ճապոնիան 146 մլն դոլարով կղզի է գնել ԱՄՆ-ի զորավարժությունների համար

Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է, որ ամերիկյան զորավարժությունների համար համաձայնել է մասնավոր սեփականատիրոջից 146 մլն դոլարով  գնել անմարդաբնակ կղզի հարավարևմտյան ափի մոտ:

Այդ մասին երկուշաբթի հաղորդել է երկրի վարչապետի գրասենյակի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:

Նրա հայտարարության մեջ ասվում է, որ Մագեսիմա կղզին գնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել նոյեմբերի 29-ին, «պաշտպանության նախարարության և կառուցապատողի միջև քննարկումներից հետո, ում պատկանում է կղզու մեծ մասը»:

ԱՄՆ զորավարժությունների համար օբյեկտը կկառուցվի «առաջիկայում», հայտարարել է կառավարության գլխավոր քարտուղարը:

Մագեսիմայի մերձակա կղզիների բնակիչները մտահոգություն են հայտնել, թե օբյեկտը չափազանց մեծ աղմուկ կբարձրացնի:

Ներկայում ԱՄՆ ՌՕՈՒ մարզումներն անցկացվում են Տոկիոյից 1,2 կմ հեռավորության վրա գտնվող Իվոձիմա կղզում: Վաշինգտոնը պահանջել է փոխել զորավարժությունների վայրը, քանի որ Իվոձիման չափազանց հեռու է Իվակունի քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմակայանից:

Այս տարի ավելի վաղ Ճապոնիայի ԱԳՆ-ն համոզմունք է հայտնել, որ ամերիկյան զորքերի ներկայությունը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի անվտանգության տեսակետից:

Փոխանցում է intefax-ը: