02.12.2019 18:22

Անդրբայկալում ավտոբուսն ընկել է կամրջից. զոհվել է 19 մարդ

Անդրբայկալում ավտոբուսն ընկել է կամրջից. զոհվել է 19 մարդ

Անդրբայկալի երկրամասում Սրետենսկից Չիտա գնացող ավտոբուսը ցած է ընկել կամրջից, ինչի հետևանքով 19 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, զոհվել են, ևս 21-ը վիրավորվել են:

Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 15:00:

ԱԻՆ-ի մամուլի ծառայության տվյալներով՝ KIA Granbird ավտոբուսը  կամրջից ցած է գահավիժել Սրետենսկից 60 կմ հեռավորության վրա: Կամրջից ընկնելով՝ այն հայտնվել է Կուենգա գետի սառցապատ մակերևույթին:

ԱԻՆ երկրամասային մասնաճյուղում Интерфакс-ին հայտնել են, որ ճշտված տվյալներով՝ ավտոբուսում եղել էեն 44 ուղևոր և վարորդը: ՆԳՆ-ի տվյալների համաձայն՝ վարորդը նույնպես զոհվել է:

 26 հոգու հաջողվել է փրկել, վիրավորներից երեքի վիճակը ծանր է: Փրկարարական գործողությունները, որին մասնակցել է երկու ուղղաթիռ, տևել են առնվազն երեք ժամ: Անհրաժեշտ է եղել շատ զգույշ գործել, որպեսզի սառույցը չկոտրվի:

Փոխանցում է BBC-ն: