03.12.2019 09:02

Լիոնել Մեսին նվաճեց իր 6-րդ «Ոսկե գնդակը» (տեսանյութ)

Լիոնել Մեսին նվաճեց իր 6-րդ «Ոսկե գնդակը» (տեսանյութ)

Արգենտինայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին Փարիզի «Շատլե» թատրոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ արժանացավ իր մարզական կարիերայի 6-րդ «Ոսկե գնդակին»։

Մեսին այս մրցանակի համար պայքարում այժմ դարձավ միանձնյա առաջատար՝ 1 «Ոսկե գնդակով» գերազանցելով Կրիշտիանու Ռոնալդուին:

2-րդ հորիզոնականն զբաղեցրեց Վիրջիլ վան Դեյկը, 3-րդ հորիզոնականը՝ Կրիշտիանու Ռոնալդուն, 4-րդը՝ Սադիո Մանեն։

Ավելացնենք, որ մրցանակը Մեսիին հանձնեց «Ոսկե գնդակի» նախորդ դափնեկիր, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։