03.12.2019 12:10

Բրազիլիա. Ձերբակալվել է նախագահի դեմ մահափորձ նախապատրաստելու կասկածով

Բրազիլիա. Ձերբակալվել է նախագահի դեմ մահափորձ նախապատրաստելու կասկածով

Բրազիլիայի իրավապահները ձերբակալել են 25-ամյա մի տղամարդու՝ հանրապետության նախագահ Ժաիր Բոլսոնարուի դեմ մահափորձ նախապատրաստելու կասկածանքով:

Այդ մասին հաղորդել է Agora noticias կայքը՝ հղում անելով ռազմական ոստիկանությունում իր աղբյուրներին:

Ըստ այդ աղբյուրների՝ չարագործը Տրես-Կորասոյս քաղաքում ռազմական ուսումնական հաստատությունում մաքրման ծառայություններ մատուցող ընկերության աշխատակից է: Ի դեպ, նոյեմբերի 29-ին Բոլսոնարուն այցելել է այդ ուսումնական հաստատությունը, և հենց այդ ժամանակ էլ կասկածյալը ձերբակալվել է:

Նա սոցցանցերում ավելի վաղ հրապարակել է լուսանկարներ՝ այնպիսի մակագրություններով, որոնք գնահատվել են սպառնալիք ազգային անվտանգությանը: Օրինակ, ուսումնական հաստատութության ներսում արված լուսանկարի ներքևում գրություն է թողել. «Այստեղ է սկսվում այն պատմությունների շղթան, որոնցում ես հայտնվում եմ՝ ներդրվելով գայլերի որջում, իսկ ավելի ստույգ՝ բրազիլական բանակում»:

Բացի այդ, համացանցում տեղադրված մի տեսանյութում կասկածյալը սրում է ատամի խոզանակի բռնակը և հայտարարում, որ «դանակ է պատրաստում Բոլսոնարուի համար»:

Փոխանցում է BBC-ն: