Էրդողան. Թուրքիան ՆԱՏՕ-ի անփախարինելի երկիրն է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է թարմացնել ՆԱՏՕ-ն:
Այդ մասին նա հայտարարել է Անկարայում կայացած մամուլի ասուլիսում՝ Լոնդոն մեկնելուց առաջ, որտեղ դեկտեմբերի 3-4-ին անցնում է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը:
«ՆԱՏՕ-ի թարմացումն անխուսափելի է: Թուրքիան ակնկալում է, որ դաշնակիցները համագործակցությունն ընդայնելու ճանապարհներ կգտնեն, այլ ոչ թե այլընտրանք կփնտրեն: Թուրքիան նաև ակնկալում է, որ նրանք համերաշխություն կդրսևորեն ահաբեկչության դեմ Անկարայի մղած պայքարի հարցում,- նշել է Էրդողանը:- ՆԱՏՕ-ի բոլոր երկրները պարտավոր են պաշտպանել դաշինքի բարենորոգումը, դա թույլ կտա ավելի սկզբունքային և վճռական պայքար մղել ահաբեկչական կազմակերպությունների դեմ»:
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան «ՆԱՏՕ-ի անփոխարինելի երկիրն է»:
Փոխանցում է tass.ru-ն: