03.12.2019 13:00

Լոնդոնում մեկնարկում է ՆԱՏՕ-ի 70-ամյա հոբելյանին նվիրված գագաթնաժողովը

Լոնդոնում մեկնարկում է ՆԱՏՕ-ի 70-ամյա հոբելյանին նվիրված գագաթնաժողովը

Թուրքիան դեմ է Ռուսաստանից Բալթյան երկրների պաշտպանության ծրագրին, Մակրոնը դեմ է Թուրքիային ու Թրամփին, Թրամփը, ինչպես միշտ՝ դեմ է բոլորին. ՆԱՏՕ-ի 70-ամյակին նվիրված գագաթնաժողովից առաջ  դաշինքում այնքան էլ տոնական մթնոլորտ չի տիրում:

Գագաթնաժողովը սկսվելու է չորեքշաբթի Ուոթֆորդում՝ Լոնդոնից ոչ հեռու: Դրանից առաջ ժամանած առաջնորդները կմասնակցեն Բուքինգհեմյան պալատում տրվող ճաշկերույթին:

ԱՄՆ նախագահ Թրամփն արդեն Լոնդոնում է: Այստեղ նա հանդիպելու է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգի հետ:

Թրամփը և Մակրոնն արդեն քննադատել են ՆԱՏՕ-ին: Թրամփը դաշինքն անվանել է հնացած, իսկ Մակրոնը հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ն ծանր կոմայի մեջ է»:

Հոբելյանը կարող է անցնել լարված մթնոլորտում:

Փոխանցում է BBC-ն: