03.12.2019 13:16

Գ. Ջհանգիրյանը պահանջում է առոչինչ ճանաչել իրեն պաշտոնից ազատելու եւ կոչումներից զրկելու մասին հրամանագրերը

Գ. Ջհանգիրյանը պահանջում է առոչինչ ճանաչել իրեն պաշտոնից ազատելու եւ կոչումներից զրկելու մասին հրամանագրերը

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել իրեն կոչումներից զրկելու եւ զբաղեցրած պաշտոնից ազատելու Ռոբերտ Քոչարյանի՝ 2008 թվականի փետրվարի 23-ի թիվ ՆՀ-28-Ա և ՆՀ-29-Ա հրամանագրերը։ 

«Փաստինֆո»-ն «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկացել է, որ այն մակագրվել է դատավոր Ալեքսանդրա Հարությունյանին։  

Հիշեցնենք, որ Ջհանգիրյանը Արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի աստիճան ուներ: