03.12.2019 14:00

ԱՄՆ Հանրապետական կուսակցության զեկույցը՝ ի պաշտպանություն Թրամփի

ԱՄՆ Հանրապետական կուսակցության զեկույցը՝  ի պաշտպանություն Թրամփի

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը 123 էջանոց զեկույց է ներկայացրել, որով փարձում է հերքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ հարուցված մեղադրանքերը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում օրենք խախտելու վերաբերյալ:

Փաստաթուղթը հրապարակվել է կուսակցության կայքում:

«Իմպիչմենտի հետաքննությունը և այն, թե դեմոկրատներն ինչպես են դա անցկացնում, վտանգավոր նախադեպ է ստեղծում»,- ասվում է փաստաթղթում: Հանրապետականների կարծիքով՝ ներկայացված հանցանշանները «չեն հաստատում դեմոկրատների ոչ մի պնդում, և դեմոկրատների ներկայացրած վկաներից ոչ մեկը իր ցուցմունքներով չի հաստատել կաշառքի, շորթման կամ ինչ-որ այլ լուրջ հանցանքի առկայությունը»:

Հանրապետականները հայտարարում են, որ Թրամփը ճնշում չի գործադրել Ուկրաինայի իշխանությունների վրա՝ պահանջելով հետաքննություն սկսել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու դեմ: Զեկույցում նաև նրանք պնդում են, թե վկաների ցուցմունքները չեն հաստատում Ուկրաինայի ռազմական օգնությունը սառեցնելու վերաբերյալ ենթադրությունը՝ քանի դեռ իրենց պահանջը չի կատարվել:

Փոխանցում է newsru.com-ը: