03.12.2019 15:00

Իրանը ԱՄՆ-ին հաշիվ է ներկայացրել՝ երկրում բողոքի ցույցերի համար

Իրանը ԱՄՆ-ին հաշիվ է ներկայացրել՝ երկրում բողոքի ցույցերի համար

Իրանը ցանկանում է ԱՄՆ-ից գանձել 130 մլրդ դոլար՝ երկրում բենզինի գնի բարձրացման առիթով ծագած բողոքի ցույցերի պատճառած վնասի դիմաց:

Նման հայտարարություն է արել գերագույն դատարանի նախագահ Գոլամ Հուսեյն Իսմայիլին, հաղորդել է Fars գործակալությունը:

«ԱՄՆ կառավարության նկատմամբ հարուցվել և քննվել է ավելի քան 360 գործ, որոնք ենթադրում են վճարումներ Իրանի տուժած քաղաքացիների օգտին՝ ընդհանուր առմամբ 130 մլրդ դոլարի չափով»,- պատմել է դատական իշխանության ներկայացուցիչը:

Նոյեմբերի 17-ին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին բողոքի ցույցերն ընդդեմ բենզինի գների բարձրացման կապել էր «օտարերկրյա թշնամիների սաբոտաժով»: Նրա խոսքով՝ սաբոտաժն ու հրկիզումները կատարում են խուլիգանները, այլ ոչ թե իրանցիները:

Փոխանցում է lenta.ru-ն: