03.12.2019 15:26

Լավրով. Մոսկվան և Բաքուն Ղարաբաղյան կարգավորման հարցում փոխզիջումների հնարավորություն են տեսնում

Լավրով. Մոսկվան և Բաքուն Ղարաբաղյան կարգավորման հարցում փոխզիջումների հնարավորություն են տեսնում

Ռուսաստանը և Ադրբեջանը համարում են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում փոխզիջումներ գտնելու հնարավորություն կա: Այդ մասին երեքշաբթի Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք հասկանում ենք, որ փոխզիջումների հասնելու հնարավորություն կա (Ղարաբաղյան կարգավորման հարցում): Հեշտ գործ չէ: Այդ հակամարտությունը ԱՊՀ տարածքում ամենաերկարատևներից մեկն է»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

«Երախտապարտ ենք ադրբեջանցի բարեկամներին, որ նրանք ընբռնումով են մոտենում այն գաղափարները, որ առաջադրում է ՌԴ-ն (երկկողմ պլանով և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող), - ասել է Լավրովը:- Այսօրվա և երեկվա շփումները մեզ թույլ են տալիս  ավելի լավ հասկանալու, թե ինչպես փորձենք առաջ ընթանալ: Հուսով եմ, որ արդյունքներ կլինեն»:

Երկուշաբթի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լավրովի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, թե ադրբեջանական կողմը առաջընթաց չի տեսնում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման հարցում, սակայն հուսով է, որ Ռուսաստանը կշարունակի ակտիվորեն մասնակցել հակամարտության կարգավորմանը:

Փոխանցում է tass.ru-ն: