03.12.2019 15:59

ԵՄ դիվանագիտության նոր ղեկավարը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու պատճառ չի տեսնում

ԵՄ դիվանագիտության նոր ղեկավարը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու պատճառ չի տեսնում

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով նոր գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի կարծիքով՝ առանց Մոսկվայից «որևէ պատասխան ստանալու»՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներից հրաժարվելու պատճառներ չկան:

Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում:

«Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ուժի մեջ են, դրանք սահմանելու համար լավ պատճառներ կային: Պատճառ չկա դրանք չեղարկելու՝ Մոսկվայից ոչինչ չստանալով  ի պատասխան»,- հայտարարել է Բոռելը:

Միևնույն ժամանակ, 72-ամյա դիվանագետն ընդգծել է, թե «անշուշտ՝ պատժամիջոցներն ինքնին քաղաքականություն չեն», և հայտարարել է, որ ինքը մտադիր է շահերի հավասարակշռություն գտնել Ռուսաստանի հետ հարաբերություններում:

Խոսելով Մոսկվայի դեմ սահմանափակումներ մտցնելու մասին՝ Բոռելը նշել է, որ, օրինակ, Վենեսուելայում «ամերիկյան պատժամիջոցները խնդիրները չեն լուծում, սակայն ազդում են բնակչության վրա»: «Բնակչությունը մարդասիրական ճգնաժամի եզրին է»,- հավելել է նա:

Փոխանցում է ТАСС-ը: