03.12.2019 16:18

Amazon ինտերնետ-խանութում հայտնաբերել են տոնածառի խաղալիքներ՝ Աուշվիցի պատկերներով

Amazon ինտերնետ-խանութում հայտնաբերել են տոնածառի խաղալիքներ՝ Աուշվիցի պատկերներով

Amazon ինտերնետ-խանութը վաճառքից հանել է Օսվենցիմի Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի պատկերներով ամանորյա զարդարանքներն ու հուշանվերները: Այդ անպատշաճ ապրանքների վաճառքի վրա ուշադրություն է դարձրել Աուշվիցի թանգարանը:

Տոնածառի կերամիկական զարդերի, համակարգչային մկնիկի համար նախատեսված գորգիկների և շշերի բացիչների կափարիչների վրա պատկերված են եղել բարաքները, փշալարերով պարիսպը, այն վագոնները, որոնցով կալանավորներին բերել են մահվան ճամբար, երկաթգծերը, որոնք տանում են դեպի ճամբարի դարպասը:

«Աուշվիցի պատկերներով ամանորյա զարդերի վաճառքը մեզ համար անընդունելի է ու անտեղի: Աուշվիցը շշերի բացիչների վրա՝ վրդովեցուցիչ է ու անհարգալի»,- հայտարարել են թանգարանում՝ Amazon-ից պահանջելով հանել այդ ապրանքները վաճառքից:

Ինտերնետ-խանութը ենթարկվել է այդ պահանջին, սակայն ավելի ուշ կայքում ևս մի քանի նույնպիսի ապրանքներ են հայտնվել: Համակենտրոնացման ճամբարի պատկերներով զարդեր են հայտնվել նաև Wish ինտերնետ-խանութի կայքում:

Փոխանցում է newsru.com-ը: