03.12.2019 16:39

Բեռլինում Շտազիի թանգարանից գողացել են Լենինի և Մարքսի շքանշանները

Բեռլինում Շտազիի թանգարանից գողացել են Լենինի և Մարքսի շքանշանները

Բեռլինում ԳԴՀ պետանվտանգության նախարարության՝ թանգարանի վերածված շենքից կողոպտիչները գողացել են խորհրդային և արևելագերմանական մի քանի շքանշան, ինչպես նաև թանկարժեք իրեր, որոնք պետանվտանգությունը բռնագրավել էր այլախոհներից:

Շտազիի նախկին շենքում կողոպուտը կատարվել է Դրեզդենի գանձարանը թալանելուց ընդամենը վեց օր անց, որտեղից անհետացել էին ոսկերչական և ադամանդակուռ դեկորատիվ իրեր Ուժեղ մականունով Օգոստոս արքայի հավաքածուից: Դրեզդենից թալանվածի արժեքը կազմում է գրեթե կես միլիարդ եվրո, այնպես որ Շտազիի թանգարանի կողոպուտը համեմատելի չէ դրա հետ:

Ութ շքանշանները՝ Խորհրդային Միության հերոսի աստղերը, Կարլ Մարքսի շքանշանը (որը կոմունիստական ԳԴՀ-ի բարձրագույն պարգևն էր), Լենինի շքանշանը՝ այս բոլորը միասին ավելի քիչ արժեք ունեն, քան գողերի կոտրած պատուհանները, հայտարարել է Շտազիի տնօրեն Յորգ Դրիզելմանը: Վերջինս ասել է, որ շքանշաններից մի քանիսը նույնիսկ  բնօրինակ չէին, այլ կրկնօրինակ:

Փոխանցում է BBC-ն: