03.12.2019 17:07

Ի՞նչ է կատարվում Իրանում, որտեղ անջատված է համացանցը

Ի՞նչ է կատարվում Իրանում, որտեղ անջատված է համացանցը

Իրանում բողոքի վերջին ալիքը հանդիպել է իշխանությունների կոշտ դիմակայությանը և հանգեցրել ամբողջ երկրում ինտերնետի անջատմանը:

Իրանում կատարվող իրադարձությունների մասին սովորական պայմաններում անգամ տեղեկություններ ստանալը բավական բարդ է, քանի որ իշխանությունները վերահսկում են  ԶԼՄ-ների աշխատանքն ամբողջությամբ՝ թերթեր, հեռուստատեսություն, ռադիո, լրատվական գործակալություններ: Իսկ ինտերնետի արգելափակման պայմաններում դա ավելի բարդ է դարձել:

«Մենք ինտերնետը փակել ենք՝ ի շահ իրանցի ժողովրդի», հայտարարել է Իրանի ՆԳ նախարար Աբդոլռեզա Ռահմանի-Ֆազլին:

Հայտնի է, որ բողոքի ցույցեր են տեղի ունենում ամբողջ երկրով մեկ, և ցուցարարները տարբեր սոցիալական ծագում ունեցող քաղաքացիներ են: Ցույցերն սկսվել են վառելիքի գնի անակնկալ և կտրուկ՝ 200 %-ով բարձրացման առիթով: Ձմռան շեմին դա չէր կարող չվրդովել բնակչությանը:

Փոխանցում է BBC-ն: