04.12.2019 10:38

Մեսսիի դեմ քրեական գործը վերաբացվել է

Մեսսիի դեմ քրեական գործը վերաբացվել է

Իսպանիայի դատարանը վերաբացել է քրեական գործը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի եւ նրա բարեգործական հիմնադրամի դեմ, հաղորդում է abs.es-ը։

Արգենտինացի ֆուտբոլիստը մեղադրվում է բարեգործական հիմնադրամի միջոցով խարդախության, փողերի լվացման եւ հարկերից խուսափելու մեջ։

Դատավոր Մարիա Տարդոնը մտադիր է հարցաքննել 2012-2015 թվականներին հիմնադրամում աշխատած Ֆեդերիկո Ռետորիին, որը հարկային հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքներ էր ներկայացրել Մեսսիի, նրա հոր եւ եղբոր դեմ։ Ռետորին հայտարարել էր, որ հիմնադրամի հանգանակած գումարները փոխանցվել են փակ հաշվեհամարների։

Դատարանն այս գործը փակել էր 2019թ․ հոկտեմբերին ապացույցների բացակայության պատճառով։