04.12.2019 12:00

Մոուրինյո. «Մանչեսթեր Յունայթեդի» թեման հավերժ փակ է ինձ համար

Մոուրինյո. «Մանչեսթեր Յունայթեդի» թեման հավերժ փակ է ինձ համար

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ այլևս չի մտածում «Մանչեսթեր Յունայթեդի» մասին և մանչեսթերյան ակումբում անցկացրած ժամանակահատվածը մեծ փորձ էր իր կյանքում:

«Այլևս չեմ մտածում «Մանչեսթեր Յունայթեդի» մասին: Ես 1 տարի առաջ եմ հեռացել «Մանչեսթեր Յունայթեդից» և բավարար ժամանակ եմ ունեցել եզրակացություններ անելու համար:

Այդ թեման հավերժ փակ է ինձ համար: Այդ ակումբում ես պարզապես մեծ փորձ ձեռք բերեցի»,- Մոուրինյոյի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոն նոյեմբերի 20-ին գլխավորել է անգլիական «Տոտենհեմը»: