04.12.2019 12:30

Բրենդան Ռոջերսը պատասխանել է «Արսենալի» առաջարկին

Բրենդան Ռոջերսը պատասխանել է «Արսենալի» առաջարկին

Անգլիական «Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտարարել է, որ չի պատրաստվում գլխավորել Լոնդոնի «Արսենալը»:

«Ես վայելում եմ «Լեսթերում» աշխատանքի ամեն պահը և չեմ պատրաստվում հեռանալ ակումբից: Մենք ունենք նախագիծ, որով ցանկանում ենք «Լեսթերը» դարձնել Եվրոպայի ուժեղագույն թիմերից մեկը»,- Ռոջերսի խոսքը փոխանցում է Daily Mail-ը:

Բրենդան Ռոջերսի գլխավորությամբ «Լեսթերն» այժմ 29 միավորով Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնելուց հրաժարվել է Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին: