04.12.2019 13:00

Օբամեյանգ.Բոլորս հարգում ենք Յունգբերգին

Օբամեյանգ.Բոլորս հարգում ենք Յունգբերգին

«Արսենալի» գաբոնցի  հարձակվողը հարգանքի խոսքեր է ասել լոնդոնյան թիմի ժամանակավոր գլխավոր մարզչին:

Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը գոհ է, որ հենց Ֆրեդի Յունգբերգն է ներկայումս ղեկավարում «Զինագործներին».

- Յունգբերգը միանշանակ ունակ է թիմին տալ այնպիսի մի բան, որը նախկինում չուներ թիմը: Մարզիչը շատ հարգված է «Արսենալի» բոլոր խաղացողների կողմից: Նա այն հայտնի անպարտելի թիմի կարևոր մասն էր, որը կարողացավ վերցնել Պրեմիեր լիգայի մեդալները: Շվեդ մասնագետի կարիերան ինքնին խոսում է այն մասին, թե ինչի  նա կարողացավ հասնել այստեղ:

Խոստանում եմ, որ մենք՝ խաղացողներս, կկանգնենք մարզչի կողքին: Մենք ցանկանում ենք ցուցադրել մեր լավագույն խաղը նրա հետ: Ինձ շատ է հետաքրքրում աշխատել այս անհատականության հետ, – ասել է Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը: