04.12.2019 10:35

Երեկոյան սպասվում են թույլ տեղումներ

Երեկոյան սպասվում են թույլ տեղումներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքում, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում և Արցախում սպասվում է ձյան առատ տեղումներ, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։


Հանրապետության տարածքում՝

Դեկտեմբերի 4-ի երեկոյան ժամերին, 5-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 5-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-5 աստիճանով, 8-9-ի ցերեկը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 4-ին՝ ուշ երեկոյան ժամերին, 5-ին սպասվում են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում ձյան տեսքով, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի դեկտեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`              14.70C (1970 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                 -13.40C (1994 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`              1.20C