04.12.2019 14:19

ՆԱՏՕ-ի առաջնորդների վեճերը շարունակվում են

ՆԱՏՕ-ի առաջնորդների վեճերը շարունակվում են

Այսօր ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդներն օրն անցկացնում են Լոնդոնի արվարձաններում ՝ շարունակելով բանակցությունները դաշինքի ճակատագրի վերաբերյալ:

Երեքշաբթի նրանցից շատերն արդեն հանդիպել են միմյանց հետ:

Նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ քննադատել է Ֆրանսիայի նախագահին՝ այն բանի համար, որ նա ասել է, թե ՆԱՏՕ-ն խորը կոմայի մեջ է: Թրամփն այդ արտահայտությունը վիրավորական է համարել:

Էմանյուել Մակրոնն, իր հերթին, ասել է, որ չի հրաժարվում իր ասածից:

Թե ինչով կավարտվի ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովը (դաշինքի 70-ամյակն է)՝ ոչ մեկը չգիտի: ԱՄՆ-ը պահանջում է, որ Եվրոպայի երկրները մեծացնեն իրենց պաշտպանական ծախսերը: Ֆրանսիան ավելի մեծ պաշտպանական ինտեգրացիա է ցանկանում Եվրոպայի երկրների միջև: Թուրքիան ուզում է, որ ՆԱՏՕ-ն Սիրիայի քրդական աշխարհազորայիններին ճանաչի ահաբեկիչներ: Անկարան նաև ցանկանում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Փոխանցում է BBC-ն: