04.12.2019 14:42

Իրանական հեռուստատեսությունը զոհերին անվանել է «բանդիտներ և խռովարարներ»

Իրանական հեռուստատեսությունը զոհերին անվանել է «բանդիտներ և խռովարարներ»

Իրանի պետական հեռուստատեսությունը ընդունել է, որ բենզինի գների բարձրացման առնչությամբ նոյեմբերյան բողոքի ցույցերի ընթացքում ցուցարարներ են զոհվել:

Զոհերին անվանել են «բանդիտներ և խռովարարներ», որոնք ոտնձգել են երկրում կարգուկանոնի նկատմամբ:

Իրանի իշխանություններին մեղադրում են, որ նրանք փորձել են թաքցնել ցուցարարների սպանությունները. երկրում ցույցերի ընթացքում մի քանի օր համացանցը լրիվ անջատված է եղել:

Տեղեկատվական շրջափակման պայմաններում հնչում էին իրավապաշտպանների մեղադրանքները. Amnesty Internatipnal-ի տեղեկությունների համաձայն՝ բանակի և ոստիկանության հետ բախումների արդյունքում սպանվել է 208 մարդ, այլ դիտորդներ նշել են սպանվածների 400 թիվը:

Զոհվածների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չեն հրապարակվել, սակայն իրանցի պաշտոնյաները իրավապաշտպանների հաղորդած թվերը կեղծիք են անվանել:

Փոխանցում է BBC-ն: