04.12.2019 15:20

Հրաձգություն Պերմի փողոցում

Հրաձգություն Պերմի փողոցում

Դեկտեմբերի 4-ի վաղ առավոտյան Պերմի մի 50-ամյա բնակիչ որսորդական հրացանով կրակ է բացել քաղաքի Օրջոնիկիձեի շրջանում:

Սպանվել է մի անցորդ կին, մի ավտոմեքենայում վիրավորվել է վարորդը, հետո էլ հանցագործը կրակել է Ռոսգվարդիայի կալանման խմբի ուղղությամբ, սակայն վերջիններիս հաջողվել է ձերբակալել նրան: Վերջին տեղեկությունների համաձայն՝ հրաձիգն այդ ընթացքում վիրավորվել է:

Կասկածյալը նախկինում դատված է եղել «Սպանություն՝ խուլիգանական մղումներով», «Երկու հոգու սպանության փորձ խուլիգանական մղումներով» և «Ոտնձգություն իրավապահ մարմնի աշխատակցի կյանքի նկատմամբ » հոդվածներով:

Փոխանցում է tass.ru-ն: