04.12.2019 15:36

Տոկաև. Ղազախստանը անեքսիա չի համարում Ղրիմի միացումը Ռուսաստանին

Տոկաև. Ղազախստանը անեքսիա չի համարում Ղրիմի միացումը Ռուսաստանին

Ղազախստանը 2014 թ. Ղրիմի միավորումը Ռուսաստանին չի համարում անեքսիա, հայտարարել է հանրապետության նախագահ Կասի-Ժոմարտ Տոկաևը Deutsche Welle-ին տված հարցազրույցում:

«Մենք Ղրիմում տեղի ունեցածը անեքսիա չենք անվանում: Ինչ եղել՝ եղել է: Անեքսիան չափազանց ծանր բառ է՝ Ղրիմի առնչությամբ»,- ասել է Տոկաևը:

Նա նաև  Ռուսաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունները «միանգամայն վստահելի, բարիդրացիական» է անվանել և ընդգծել, որ այդ իրադարձությունների ժամանակ վախի զգացում չի եղել: «Սկիզբից ի վեր մենք հավատացել ենք ռուսաստանյան ղեկավարության իմաստնությանը, պարկեշտությանը»,- հայտարարել է Ղազախստանի նախագահը:

Փոխանցել է ria.ru-ն: