04.12.2019 16:17

Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ուղեղի չի մեռել, նա ակտիվ է և գործունակ

Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ուղեղի չի մեռել, նա ակտիվ է և գործունակ

ՆԱՏՕ-ն ուղեղի մահացման վիճակում չէ, դաշինքն ակտիվ է, արագ  հարմարվում է աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին, ավելացնում է ռազմական ծախսերը և Եվրոպայում իր ուժերի պատրաստվածությունը:

Այդ մասին Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Իենս Սթոլթենբերգը հայտարարել է լրագրողներին, երբ ժամանել է ՆԱՏՕ-ի 29 պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ գագաթնաժողովի շրջանակներում կայացող հանդիպմանը:

«Ոչ, այդպես չէ: ՆԱՏՕ-ն շարժունակ է, ակտիվ, հարմարվում է իրավիճակին, ՆԱՏՕ-ն ամենահաջող ռազմական դաշինքն է, քանի որ մենք միշտ կարողացել ենք փոխվել նորից ու նորից, երբ փոխվել է աշխարհը մեր շուրջ»,- ասել է Սթոլթենբերգը:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հայտարարությունը՝ ՆԱՏՕ-ի «ուղեղի մահացման» մասին, և դրան հաջորդած՝ Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասի առաջարկը՝ հավաքել Իմաստունների խորհորդ կամ փորձագիտական խումբ՝ ՆԱՏՕ-ի վերակառուցումը քննարկելու նպատակով՝ դաշինքը վերափոխելու արդեն երրորդ փորձն է. առաջին երկու փորձերը ՆԱՏՕ-ն չի կարողացել ավարտին հասցնել:

Փոխանցում է tass.ru-ն: