04.12.2019 16:34

Պակիստանում պարզել են չինացի փեսացուներին վաճառված աղջիկների ինքնությունը

Պակիստանում պարզել են չինացի փեսացուներին վաճառված աղջիկների ինքնությունը

Պակիստանում կարողացել են պարզել 629 աղջիկների ինքնությունը, որոնց 2018 թվականից մինչև 2019-ի ապրիլը տարել են Չինաստան՝ չինացի փեսացուների հետ ամուսնացնելու համար, հաղորդել է Associater Press գործակալությունը:

Պակիստանի սահմանային անցակետի տվյալների բազայում պահպանվել են ինքնության անձնական համարները, չինացի ամուսինների անունները և ամուսնության ամսաթվերը:

Մայիսին Պակիստանում ձերբակալվել են մի քանի տասնյակ չինացիներ և պակիստանցիներ՝ նման ամուսնություններ կազմակերպելու կասկածանքով:

Սկզբում հարսնացուների վաճառքի հետաքննությունը աշխույժ էր ընթանում, սակայն հետո պակիստանցի պաշտոնյաների ճնշման տակ այն դանդաղել է, գրում է AP-ն: Խոշոր քրեական գործերից մեկը փլուզվել է: Փենջաբ շրջանի դատարանը հոկտեմբերին արդարցրել է մարդկանց առևտրի մեջ մեղադրվող Չինաստանի 31 քաղաքացիների: Հետաքննությանը ծանոթ աղբյուրները հաղորդում են Պակիստանի կառավարության կողմից լուրջ ճնշումների մասին, որը չի ուզում բարդացնել հարաբերությունները ՉԺՀ-ի հետ: Պատճառը, առաջին հերթին, տնտեսական է:

Փոխանցում է Interfax-ը: