04.12.2019 17:18

ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ի համար «Ծննդյան տոների նվեր» է պատրաստել

ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ի համար «Ծննդյան տոների նվեր» է պատրաստել

Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունում նախազգուշացրել են, որ Վաշինգտոնը «Ծննդյան տոների» կապակցությամբ նվեր կաստանա Փհենյանից, չորեքշաբթի հաղորդել է CNN հեռուստատեսությունը:

Նման հայտարարություն է արել ԿԺԴՀ ԱԳՆ ղեկավարի  առաջին տեղակալ Ռի Տհե Սոնը: Նա  ԱՄՆ-ին մեղադրել է ապամիջուկայնացման բանակցությունները ձգձգելու և ամերիկյան քաղաքական գործիչների կողմից այդ բանակցությունները սեփական նպատակներին ծառայեցնելու մեջ:

«Ապամիջուկայնացման հարցով երկխոսությունը, որ տարփողվում է ԱՄն-ի կողմից, ըստ էության՝ ոչ այլ ինչ է, քան հիմար հնարք, որ ստեղծվել է այն նպատակով, որ ԿԺԴՀ-ն ներքաշվի այդ երկխոսության մեջ, և դա օգտագործվի քաղաքական նպատակներով և ԱՄՆ-ում ընտրական քարոզարշավի ընթացքում»,- ասել է Ռի Տհե Սոնը:

Փոխանցում է Interfax-ը: