05.12.2019 09:30

Պիկեն ճանաչվել է Կատալոնիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ

Պիկեն ճանաչվել է Կատալոնիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ

Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն ճանաչվել է 2019 թվականի Կատալոնիայի լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է Sport.es-ը:

«Կշարունակեմ հանդես գալ «Բարսելոնայում» այնքան, որքան իմ ֆիզիկական վիճակը հնարավորություն կտա ինձ: 

Ինձ համար մեծ պատիվ է այս մրցանակին արժանանալը»,- ասել է Պիկեն:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա պաշտպանը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ: