05.12.2019 10:27

«Տոտենհեմը» պատրաստ է հունվարին վաճառել Էրիկսենին

«Տոտենհեմը» պատրաստ է հունվարին վաճառել Էրիկսենին

Լոնդոնի «Տոտենհեմի» ղեկավարությունը պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հրաժարվել թիմի դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի ծառայություններից:

Էրիկսենն ակումբից հեռանալու որոշման մասին հայտնել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին և ակումբի նախագահ Դանիել Լևիին:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Տոտենհեմի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն փորձել է անձամբ համոզել Էրիկսենին նոր պայմանագիր կնքելու հարցում համաձայնության գալ «Տոտենհեմի» ղեկավարության հետ, սակայն մերժում է ստացել դանիացի կիսապաշտպանից:

Ընթացիկ մրցաշրջանում Էրիկսենը «Տոտենհեմի» կազմում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: