05.12.2019 11:05

«Արսենալը» ցանկանում է պայմանագիր կնքել Ռաֆայել Բենիտեսի հետ

«Արսենալը» ցանկանում է պայմանագիր կնքել Ռաֆայել Բենիտեսի հետ

Չինական «Դալյան Իֆանի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն առաջիկայում, հնարավոր է, զբաղեցնի լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնը:

Sportsmail-ի հաղորդմամբ՝ «Արսենալն» առաջիկայում բանակցություններ կսկսի 59-ամյա մասնագետի հետ, որը «Դալյան Իֆանը» գլխավորել է 2019 թվականին:

Ռաֆայել Բենիտեսի հետ պայմանագիր կնքելու համար «Արսենալը» չինական ակումբին որպես փոխհատուցում ստիպված կլինի վճարել 23.5 միլիոն եվրո:

Ավելի վաղ «Արսենալը» գլխավորելու առաջարկից հրաժարվել էին «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին և «Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը: