05.12.2019 11:30

Պոչետինոն ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»

Պոչետինոն ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»

Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ցանկություն է հայտնել զբաղեցնել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնը:

Manchester Evening News-ի հաղորդմամբ՝ Պոչետինոն հայտնել է մանչեսթերյան ակումբի ղեկավարությանը, որ նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերին պաշտոնանկ անելու դեպքում՝ նա պատրաստ է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Հիշեցնենք, որ Մաուրիսիո Պոչետինոն «Տոտենհեմի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվեց նոյեմբերի 19-ին:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնին հավակնում է նաև Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին: