05.12.2019 12:00

Իբրահիմովիչը հաստատել է, որ տեղափոխվում է Իտալիա

Իբրահիմովիչը հաստատել է, որ տեղափոխվում է Իտալիա

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը ներկայացնող «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է իր ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Ես կտեղափոխվեմ մի ակումբ, որն ունի պատմություն և հաղթանակների հասնելու ցանկություն: 

Նոր ակումբի ընտրության հարցում մեծ դեր ունի նաև իմ ընտանիքը: Մինչ նոր հանդիպում Իտալիայում»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է GQ Italia-ն:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Իբրահիմովիչը համաձայնության է եկել «Միլանի» հետ:

Հիշեցնենք, որ 38-ամյա հարձակվողը «Միլանում» հանդես է եկել 2010-2012 թվականներին: