05.12.2019 12:30

Լեմպարդ. Թերիին զգացմունքային վերադարձ է սպասվում

Լեմպարդ. Թերիին զգացմունքային վերադարձ է սպասվում

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրանկ Լեմպարդը սպասում է, որ Ջոն Թերիին զգացմունքային վերադարձ է սպասվում «Սթեմֆորդ Բրիջում»:

Այսօր երեկոյան Թերին, որն այժմ «Ասթոն Վիլլայի» գլխավոր մարզչի օգնականն է, առաջին անգամ կհանդիպի «Չելսիի» հետ, որտեղ նա անցկացրել է իր խաղային կարիերայի մեծ մասը՝  կողք կողքի խաղալով Լեմպարդի հետ:

Ֆրենկը վստահ է, որ «Սթեմֆորդ Բրիջի» երկրպագուները լավ են ընդունելու իրենց լեգենդին.

- Անցյալ մրցաշրջանում մենք հանդիպեցինք երկու անգամ (երբ գլխավորոջմ էր «Դերբին»՝ խմբ.) և մինչև հիմա լավ շփվում ենք իրար հետ: Ես իսկապես հարգում եմ նրան և այն աշխատանքը, որը նա և Դին Սմիթը անում են «Ասթոն Վիլայում»:

Խոսքը նույն Ջոնի մասին է, որին, վստահ եմ, երկրպագուները արժանի ընդունելություն ցույց կտան: Չէ՞ որ նա եղել է ամենահարգված ավագը, մեծագույն ավագը: Նա ապրել է այս ակումբի յուրաքանչյուր հաջողությամբ ու անհաջողությամբ, նա մեծ բաների է հասել այստեղ ու տիտղոսներ նվաճել: Իհարկե, բոլորը գիտեն այդ մասին:

Անկասկած երկրպագուները ցույց կտան, որ գնահատում են նրան, և ես համոզված եմ, որ դա բավականին զգացմունքային պահ կլինի Ջոնի համար: Նա արժանի է այս պահին, և ես ուրախ եմ, որ նրան կրկին տեսնելու եմ  «Ստեմֆորդ Բրիջում», – Լամպարդի խոսքերն է մեջբերում Sky Sports- ը: